Համայնք

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ ՄԵԶ ԵՒ ՁԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ

Խաւարապատ աշխարհում ցոլաց մարդեղացած աստւածորդու երկնային լոյսը եւ «ժողովուրդ, որ խաւարի մէջ նստած էր, մեծ լոյս տեսաւ»: (Մատթ. Դ 16) Նազովրեցի Տէրը իր նւիրեալ կեանքով, լուսասփիւռ ուսուցումներով եւ ի վերջոյ իր խաչի մահով եւ հրաշափառ Յարութեամբ ապացուցեց թէ՝ կատարեալ մարդ լինլու համար ուրիշ ճանապարհ չկայ եթէ ոչ՝ կատարելապէս նւիրւած լինել Աստծու կամքին: Աներեւոյթ Աստծու պատկերը լինելով (Կող. Ա 15), նա որ Հօր ծոցումն է (Յվհ. Ա 18)  յայտնեց մեզ աստւածապաշտութեան վեհ խորհուրդը: (Ա Տիմ. Գ 16)

 

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ

ՄԵԶ ԵՒ ՁԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ

Այսու Հայ Աւետարանական Եկեղեցւոյ եւ համայնքի ու հոգեւոր հայրերի անունից, շնորհաւորում եմ  Ձեզ 2025 Նոր տարին, Յ. Ք. Սուրբ Ծնունդ եւ Մկրտութիւնը: Աղօթում եմ առ Աստւած, որ այս նոր տարին լինի աստւածային օրհնութիւններով, խաղաղութիւնով եւ նորանոր յաջողութիւններով ու նւաճումներով լի տարի մեր երկրի, սրբազան Հայրենիքի եւ աշխարհասփիւռ հայ ժողովրդի համար:

Իրանի Հայ Աւետ. Եկեղեցւոյ համայնքապետ՝

ՎԵՐ. ԴՈԿՏ. ՄԻՇԷԼ ԱՂԱՄԱԼԵԱՆ

Related Articles

Back to top button