ԹեհրանՀամայնք

Իրաւաբանական խորհրդատւութեան սպասարկութեան սեղան ազգային առաջնորդարանում

Ի հետեւումն 2024 թւականի դեկտեմբեր ամսին ստորագրւած յուշագրի, երկուշաբթի՝ 19 մայիս 2025 թւականին, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ Իրաւաբանների կենտրոնի, Պաշտօնական փորձագէտների եւ Դատական իշխանութեան ընտանեկան խորհրդատուների (مرکز وکلا، کارشناسان رسمی مشاوران خانوادۀ قوه قضائیه) համագործակցութեամբ՝ ազգային առաջնորդարանի դահլիճում կայացաւ Հայ համայնքին անվճար իրաւաբանական խորհրդատւութեան հերթական սպասարկութեան սեղանը:

Ծրագրին դիմող հայրենակիցներն առիթ ունեցան իրենց իրաւական խնդիրների մասին խորհրդատւութիւն ստանալ սպասարկութեան սեղանին մասնակից փաստաբաններից:

Մեծապէս գնահատելի է նման աշխատանքների իրականացումը, որոնք հայրենակիցների համար հնարաւորութիւն եւ դիւրութիւններ ստեղծելու առիթ են հանդիսանում:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Related Articles

Back to top button