ԹեհրանՀամայնք

Հանրապետական մաղթանք թեմիս բոլոր եկեղեցիներում

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 35-րդ ամեակի առիթով, այսօր՝ սեպտեմբերի 20-ի առաւօտեան յընթացս Ս. Պատարագի, Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում տեղի է ունեցել Հանրապետական մաղթանք եւ ՀՀ պետական դրօշի օրհնութիւն:

Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում օրւայ պատարագը նախագահեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը: Ս. Պատարագի ընթացքում Սրբազան Հօր ձեռամբ օրհնւեց Եռագոյն դրօշը, որից յետոյ հնչեց «Մեր Հայրենիք» օրհներգը: Պատարագի ընթացքում, Սրբազան Հայրն իր քարոզում անդրադարձաւ օրւայ խորհրդին:

Արարողութեանը ներկայ հասարակութեան շարքերում աչքի էին ընկնում Իրանի Իսլամական խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորներ՝ դոկտ. Արա Շահվերդեանը եւ դոկտ. Գեղարդ Մանսուրեանը, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Յակոբեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Րաֆֆի Փիրումեանը, Թեհրանի հայոց թեմի ՊԺ-ի ներկայացուցիչներ եւ Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արտոյտ Զոհրաբեանը, ԹՀԹ Ազգային առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը, դեսպանութեան անձնակազմը, ինչպէս նաեւ ազգային-հասարակական գործիչներ:

Related Articles

Back to top button