ԻրանՀամայնք

Իրանի Հայ Կաթողիկէ համայնքի հոգեւոր առաջնորդը եւ Հայ Աւետարանական եկեղեցու հոգեւոր հովիւը առանձին ցաւակցական ուղերձներ են յղել նախագահի եւ նրան ուղեկցողների նահատակութեան կապակցութեամբ

«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահի եւ նրան ուղեկցողների նահատակութեան կապակցութեամբ, Իրանի Հայ կաթողիկէ համայնքի հոգեւոր առաջնորդ Տ. Սարգիս եպս. Դաւիթեանը եւ Հայ Աւետարանական եկեղեցու հոգեւոր հովիւ վերապատւելի դոկտ. Միշէլ Աղամալեանը հանդէս են եկել առանձին ցաւակցական ուղերձներով:

Իրանի հայ կաթողիկէ համայնքի հոգեւոր առաջնորդ Սարգիս եպս. Դաւթեանը իր, եւ Թեմական խորհրդի անունից յղած ցաւակցական ուղերձի մէջ ընդգծել է. «Անակնկալի եկած եւ խոր ցաւով իմացանք Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Էբրահիմ Ռէյիսին, Երկրի ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանի եւ նրանց ընկերակցող, օթային վթարի ենթարկւած, անձնակազմի մահւան գոյժը:

Երկրի նախագահը բազմիցս արտերկրի պատասխանատու անձնաւորութիւնների պաշտօնական հանդիպումների ընթացքում, գործում էր ի խնդիր Իրանի Հանրապետութեան բարեկամական եւ անվտանգութեան կապերի համար:

Այս առիթով, Հայ Կաթողիկէ համայնքը՝ յանձինս Իրանի Հայ Կաթողիկէ առաջնորդին, խորապէս ցաւակցում ենք, Իրանի Յեղափոխութեան հոգեւոր առաջնորդ այաթօլլահ Խամենէիին եւ Իրանի ազնիւ ժողովուրդին եւ ուղղաթիռի վթարին զոհերին եւ նահատակների հարազատներին:

Աղօթում ենք երկնաւոր Հօր, որ իր անհուն ողորմութեան մէջ ընդունի նահատակների հոգիներին եւ պարգեւէ խաղաղութիւն նրանց հոգիներին»:

Իրանի Հայ Աւետարանական եկեղեցու հոգեւոր հովիւ Վերապատւելի դոկտ. Միշէլ Աղամալեանի ցաաւակցական ուղերձում նշւած է. «Իրանի Հայ Աւետարանական եկեղեցին իր խորազգաց ցաւակցութիւններն է յայտնում Իրանի Իսլամական յեղափոխութեան գերագոյն առաջնորդ այաթօլլահ Խամենէիին, կառավարութեան յարգարժան կազմին, նահատակների հարազատներին եւ Իրանի սիրելի ժողովրդին՝ Իրանի յեղափոխական եւ հաւատաւոր նախագահ այաթօլլահ դոկտ. Էբրահիմ Ռէյիսիի, Արտաքին գործերի նախարար դոկտ. Հոսէյն Ամիր Աբդօլլահեանի, Արեւելեան Ատրպատական նահանգի նահանգապետ դոկտ. Մալեք Ռահմաթիի, գեներալ Սէյէդ Մեհդի Մուսաւիի, ուղղաթիռի հրամանատարի, նրա օգնականի եւ անձնակազմի միւս անդամների նահատակութիւնը, որոնք Իրանի ազնիւ ժողովրդին ծառայելու ընթացքում զոհ գնացին ուղղաթիռի վթարի պատճառով: Բարձրեալն Աստծուց ցանկանում ենք մեծարգոյ նահատակների մնացորդաց համբերութիւն»:

Related Articles

Back to top button