ԹեհրանՀամայնք

Ծաղկազարդը Թեհրանի հայոց թեմի եկեղեցիներում

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Այսօր` մարտի 29-ի առաւօտեան Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում, Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Սրբոց Թարգմանչաց եւ Ս. Մինաս եկեղեցիներում Ծաղկազարդի առիթով տեղի ունեցաւ Ս. եւ անմահ Պատարագ:

Ս. Սարգիս եկեղեցում նախագահութեամբ Թ. Հ. Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի մատուցւեց Ս. Պատարագ։

Օրւայ Պատարագիչն էր Սրբազան հօր օգնական Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը եւ Պատարագի ընթացքում փոխանցեց Սրբազան հօր պատգամը:

Նշենք, որ եկեղեցիները եղել են բազմամարդ:

Ս. Սարգիս եկեղեցում ներկայ էր Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը եւ Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, ով նաեւ այցելել էր միւս եկեղեցիները եւս:

Related Articles

Back to top button