
«ԱԼԻՔ» – Երէկ` մարտի 28-ին, Թեհրանի Մահնազ թաղամասում տեղի ունեցած ռմբակոծութեան հետեւանքով վնասւել է նաեւ հայ ընտանիքի բնակարան։
Դէպքի առնչութեամբ «ԱԼԻՔ»-ը կապ է հաստատել ԹՀԹ Կենտրոն համայնքի շտաբի պետ Մհեր Անդրէասեանի հետ։
Վերջինս տեղեկացրեց, որ արդէն կապի մէջ է վնասւած բնակարանի ընտանիքի անդամների հետ եւ պարզել, որ բարեբախտաբար նրանցից ոչ ոք չի տուժել, քանի որ պայթիւնի պահին բնակարանում մարդ չի եղել։
Մհեր Անդրէասեանը նաեւ նշեց, որ շտաբը պատրաստակամութիւն է յայտնել իր հնարաւորութիւնների սահմաններում աջակցելու եւ օժանդակելու ընտանիքին։
Նրա փոխանցմամբ՝ ընտանիքի ծնողները, որոնք մշտական բնակութիւն ունէին վնասւած բնակարանում, նախօրեակին տեղափոխւել էին որդիների մօտ՝ քաղաքի մէկ այլ թաղամասում։
Շտաբի պետը յաւելեց, որ շէնքը կրել է զգալի վնասներ. պատուհանների ապակիները ամբողջութեամբ ջարդւել են, իսկ երրորդ յարկի ճակատային պատը փլուզւել է։
Ռմբակոծման արդիւնքում հայ ընտանիքի բնակարանից բացի որոշակի վնասներ են կրել նաեւ հայ հայրենակիցներից երկուսի խանութները որտեղ եւս տուժածներ չկան



