ԹեհրանՀամայնք

Հրանտ Ներսիսեանի յիշատակին

(Մահւան քառասնօրեակի առթիւ)

Հրանտ Ներսիսեանը ծնւել էր Արաք քաղաքի Շահզանդ գաւառի մի նահապետական ու քահանայական ընտանիքում։

Նա ընտանիքով Թեհրան էր ժամանել հայրենիք ներգաղթելու նպատակով, բայց շատերի պէս մնացին Թեհրանում։ Նա մասնակցեց Հ. Մ. «Սիփան» միութեան թատերախմբին ու երգչախմբին։ Ապա նա իր ազգային նկարագրով երիտասարդ տարիքում համալրեց ՀՅԴ շարքերը եւ տարիներ անխոնջ կերպով ծառայեց ազգին, Հայրենիքին ու որպէս ուսուցիչ եւ վերակացու, ծառայեց հայոց ազգային «Թունեան» դպրոցում ուր ծանօթացաւ Ազգային նկարագրի տէր եւ գաղափարական ուսուցչուհի, Բագրատունեաց տոհմից սերած Մասեհեան իշխանական տոհմի զաւակ Կատարինէ Մասեհեանին, որի հետ պսակւեց ու իր սիրոյ դաշինքը կնքեց օգոստոս 10-ին, Սեւրի դաշնագրի ստորագրման տարեդարձի օրը։ Նրանք միասնաբար ծառայեցին, սերունդներ դաստիրակեցին ու իրենց զաւակների սրտում եւս սերմանեցին հայրենասիրութեան սերմերը ու մի խօսքով իրենց տունը վերածեցին փոքրիկ Հայաստանի իր հոգեւոր եւ ազգային ու մշակութային արժէքներով։ Այո նրանք չէին ծնւել Հայաստանում բայց իրենց ու իրենց զաւակների սրտում ծնւել էր Հայաստանը։

Նա միշտ կարգ ու կանոնն ու կարգապահութիւնը ու հայոց ազգային արժէքները համարել է իր կեանքի առաջին սկզբունքներից մէկը եւ իր անխոնջ ազգանւէր ու գաղափարական ցուցումներով եւ աշխատանքով կրթել ու դաստիարակել է սերունդներ։

Նա որպէս երդւեալ ու նւիրեալ դաշնակցական իր սեփական ընտանիքից բացի ունէր իր մեծ ընտանիքը հայ ժողովուրդը, որ իր նման գաղափարական եւ երդւեալ գաղափարական եւ ուսուցիչ Տիրամայր Կատարինէ Մասեհեանի հետ միասին դժւար օրերին պաշտպանեց հայ դպրոցը, հայու հաւատքը,հայոց լեզուն ու պատմութիւնը։

Հիւանդութիւն, տնտեսական վերիվայրումներ եւ այլ փոթորիկներ չկարողացան խարխլել նրանց սէրը եւ գաղափարական համոզումները։

Նա Նոյնիսկ ծերութեան եւ հիւանդութեան ժամանակ պահպանեց իր կապը իր գաղափարակից ընկերների եւ ազգային-մշակութային միութիւնների հետ ու մասնակցեց ազգային ու եկեղեցական բոլոր տօներին։

Յաւերժ է քո գաղափարն ու հաւատքը, յաւերժ է քո սիրած հայ ազգը եւ յաւերժ է քո երազած ազատ ու անկախ եւ միացեալ Հայաստանը։

ՆԵՐՍԻՍԵԱՆ ԸՆՏԱՆԻՔ

Related Articles

Back to top button