
Ուրախութեամբ տեղեկացանք, որ հայոց ազգային «Շանթ» դպրոցի 3-րդ դասարանի աշակերտներ՝ Մաթիու Աջունեանը եւ Ադոնայ Շահբազեանը մասնակցել են Իրանի Կիոկուշին կարատէի ֆեդերացիայի կողմից կազմակերպած՝ երկրի ազգային առաջնութեան մրցումներին, նրանք պատանիների տարիքային խմբում նւաճել են պատւաւոր առաջին եւ երրորդ հորիզոնականները:
Մրցումները կայացել է սեպտեմբերի 11-ին Թեհրանի իսլամական «Ազատ» համալսարանում, թէ՛ Կատա (Kata կարատէի տեխնիկան ներկայացնող շարժումների ամբողջութիւն), թէ՛ Կումիտէ (Kumite գօտեմարտ) ձեւերում: Մեր մարզիկները իրենց յաղթանակները ամրագրել են Կատա ձեւի մէջ:
Այս յաղթանակներն ունեն աւելի մեծ նշանակութիւն, քանի որ մրցապայքարը եղել է ոչ միայն ուժի, այլեւ կամքի եւ մեծ ջանքերի արդիւնք:
Մաթիու Աջունեանը 6 տարեկան, իսկ Ադոնայ Շահբազեանը՝ 8 տարեկանից ակտիւօրէն ներգրաււած են «Կիոկոշին» կարատէի դասարաններին՝ նրանք առանց վարանելու զարգացնում են իրենց հմտութիւնները՝ պայքարելու յետագայ յաջողութիւնների համար:
Կրթական խորհուրդը միանալով «Շանթ» դպրոցի տեսչութեան, ուսուցչական կազմի, ծնողական խորհրդի եւ աշակերտութեան շնորհաւորանքներին, պատանի մարզիկներ՝ Մաթիու Աջունեանին եւ Ադոնայ Շահբազեանին մաղթում է նորանոր վերելքներ, նւաճումներ ու բազում յաղթանակներ:
Թ. Հ. Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ