ԹեհրանՀամայնք

Պատգամաւոր Արա Շահվերդեանը եւ Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահը եւ փոխնախագահը քննարկել են «Արարատ» մարզաւանի հետ կապւած հարցերը

«ԱԼԻՔ» – Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի գրասենեակից տեղեկանում ենք, որ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախագահ Սոֆի Ջաղարբեգեանը եւ փոխնախագահ Արմանդ Դրօրը հանդիպում են ունեցել պատգամաւորի հետ:

Հանդիպման առանցքում է եղել «Արարատ» մարզաւանի հետ կապւած մի շարք հարցերի քննարկումը, ի շարս՝ ջրի եւ կոյուղու հետ կապւած հսկայ վճարումների կարգաւորման ելքերը:

Ընթացքում պատգամաւորը ընդգծել է, որ հետամուտ է Իրանի Սպորտի եւ երիտասարդութեան հարցերով նախարարի կողմից Իրանի 55-րդ Համահայկական խաղերի բացման հանդիսութեան ընթացքում խոստացած գումարի, նաեւ Իրանի դէմ սիոնիստական ռեժիմի 12-օրեայ պարտադրեալ պատերազմի ընթացքում մարզաւանին հասցւած վնասների կարգաւորման հարցերով: Յատկանշական է, որ մարզաւանին պատճառւած վնասների բիւջէի գծով վերահասու է նշանակւել Սպորտի նախարարութեան Թեհրան նահանգի սպորտի հարցերով կազմակերպութիւնը:

Related Articles

Back to top button