
«Ալիք» – Իւրաքանչիւր տարի նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հ.Մ.Մ. «Արարատ» միութեան կազմակերպւում էր Գարնանային մարզական խաղերը, որին մասնակցում էին իրանահայ համայնքի մարզական խմբերը։
Այս տարի սակայն ելնելով Իրանում պատերազմական պայմաններից, ցաւօք առայժմ ականատեսը չենք լինելու նման մարզական փառատօնի, որի 35-րդ ամեակն էր լինելու։
Այս առիթով «Ալիք»-ի թղթակիցը կապ է հաստատել Հ.Մ.Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան հետ։
Իպատասխասն թղթակից Կարինէ Դաւթեանի հարցերին Կենտրոնական վարչութիւնից տեղեկացրել են` Ինչպէս լաւատեղեակ էք, իւրաքանչիւր տարւայ մարտ ամսի երկրորդ կէսին նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան եւ համագործակցութեամբ կազմակերպիչ յանձնախմբերի եւ միութեան հինգ միաւորների կազմակերպւում էր Իրանահայ Գարնանային խաղերը, որը հանդիսանում էր գարնան գեղեցիկ սկիզբը՝ մշակութային ու մարզական փառատօնների միաձուլմամբ եւ դրական շարժառիթ՝ երիտասարդների համախմբան։
Այս տարի եւս Միութիւնս պատրաստւում էր ամենայն շուքով նշելու այս խաղերի 35-րդ ամեակը եւ ընթացքի մէջ էր նախնական աշխատանքները, սակայն նկատի ունենալով երկրի պատերազմական լարւած իրավիճակը եւ իրանահայ համայնքի ապահովութեան առաջնահերթութիւնը, դժբախտաբար չեղեալ ենք յայտարարում այս տարւայ Գարնանային խաղերը։
Յուսանք, որ շուտափոյթ խաղաղութիւն է հաստատւելու երկրում եւ դեռ առիթ կը լինի երկար տարիներ կազմակերպելու մարզա-մշակութային տարբեր փառատօններ, ի մասնաւորի Նոր Ջուղայի Հ.Մ.Մ. «Արարատ» միութեան նախաձեռնութեամբ Իրանահայ Գարնանային խաղերը։



