
Յուլիսի 15-ին, Հ. Մ. «Սիփան» միութեան «Աւիւն» մանկապատանեկան ասմունքի խմբի սաները իրենց ղեկավար Արփի Ալավերդեանի գլխաւորութեամբ այցելեցին «Արտակ Մանուկեան» ազգային թանգարան։
Թանգարանում ցուցադրւած աշխատանքների եւ արւեստագէտների մասին համապարփակ բացատրութիւններ ներկայացրեց թանգարանի վարիչ Ալիս Շահմուրադեանը։
Թանգարանում յատկապէս ցուցադրւած էր արծաթեայ ցուցատախտակ, որը կրկնօրինակւել է Առլէն Ստեփանեանի նախագծած այն գորգից, որը գործւել էր 2003 թւականին ի յիշատակ իր դուստրեր` Նայիրի եւ Շողեր Ստեփանեանների եւ նւիրւել է Երեւանում գտնւող Յովհաննէս Շարամբէյեանի անւան ժողովրդական արւեստների թանգարանում։
Առլէն Ստեփանեանը բացատրութիւններ ներկայացրեց արւեստի այդ հրաշալի ստեղծագործութեան վերբերեալ, որը նոյնպէս նւիրւած էր իր դուստրերի յիշատակին։
Այդ աշխատանքն իրականացրել են Արմէն Վարթինը եւ իր տիկինը՝ Յասմիկ Աւանեսեանը, որոնք նոյնպէս ներկայ էին այցելութեան ընթացքում եւ բացատրութիւններ ներկայացրին այդ աշխատանքի պատրաստման ընթացքի մասին։
Յատկանշական է, որ «Աւիւն» ասմունքի խումբը յուլիսի 15-ն էր ընտրել այցելութեան համար, որպէսզի թէ դիտէին այդ նոր աշխատանքը եւ թէ ինչ-որ կերպ յարգանքի տուրք մատուցէին 2009 թւականին Թեհրան-Երեւան աւիավթարի զոհ դարձած մեր հայրենակիցների յիշատակին։
Խմբին ուղեկցում էին նաեւ մի քանի ծնողներ եւ միութեան Արւեստից բաժանմունքի ընկերներ։
Այցելութիւնը ուսուցանող եւ տպաւորիչ էր խմբի պատանիների համար, որոնք ոգեւորութեամբ վերադարձան։







