
Ցաւով ստացանք Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի եղբօր՝ Աւետիս (Աւօ) Քեշիշեանի մահւան գոյժը, որը տեղի է ունեցել շաբաթ, օգոստոսի 22-ին, ԱՄՆ-ում։
Այս տխուր առիթով, յանուն Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, Պատգամաւորական Ժողովի, Թեմական եւ Կրօնական Խորհուրդների, Հաշւեքննիչ Մարմնի եւ ողջ Ժողովականութեան ու ժողովրդի՝ մեր խորազգաց ցաւակցութիւնն ու վշտակցութիւնն ենք յայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, Քեշիշեան ընտանիքին եւ հանգուցեալի բոլոր հարազատներին:
Բարձրեալն Աստծուն հայցում ենք, որ իր լոյսերի մէջ հանգչեցնի նորոգ հանգուցեալի հոգին եւ Ս. Հոգու մխիթարութիւնը պարգեւի նրա հարազատներին:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ



