ԹեհրանՀամայնք

Դոկտ. Արա Շահվերդեանը այցելել է Իրանի Հայ Կաթողիկէ համայնքի Առաջնորդին

Սրբազան Հայրը վերջերս սրտանօթային վիրահատութիւն է տարել

Չորեքշաբթի՝ օգոստոսի 26-ին, Իրանի Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանն այցելել է վերջերս սրտի վիրահատութիւն տարած՝ Իրանի Հայ Կաթողիկէ համայնքի Առաջնորդ Տ. Սարգիս եպս. Դաւթեանին. Տեղեկացնում է պատգամաւորի գրասենեակը։

Աղբիւրի համաձայն՝ բարեյաջող վիրահատութիւնից յետոյ Սրբազան Հայրը դուրս է գրւել հիւանդանոցից եւ այժմ անց է կացնում ապաքինման շրջանը։

Այցելութեան ընթացքում պատգամաւորը բարեմաղթանքներ է փոխանցել Կաթողիկէ համայնքի Առաջնորդին, մաղթելով քաջառողջութիւն եւ շուտափոյթ ու լիակատար ապաքինում։

Related Articles

Back to top button