ԱտրպատականՀամայնք

Գեղանկարչուհի Ռիտա Զարիֆեանը «Մելիք Թանգեան» թանգարանին է նւիրել իր գործերից ցուցանմուշներ

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Երկուշաբթի, նոյեմբերի 16-ի առաւօտեան ժամը 11:00-ին, թաւրիզահայ արւեստագէտ՝ գեղանկարչուհի Ռիտա Զարիֆեան-Նազարբէգեանը, ընկերակցութեամբ իր ամուսնի՝ Համլէթի, եւ որդուն՝ Թադէի, այցելեց Ատրպատականի հայոց թեմի «Մելիք Թանգեան» թանգարանը, իր կրօնական նիւթով գեղանկարներից յանձնելու:

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը ընդունեց արւեստագիտուհուն եւ նրա ընտանիքին, մեծապէս գնահատելով, վերաբացւած Թանգարանի նկատմամբ հետաքրքրութիւնը, եւ դրա մշակութային ժառանգութիւնը հարստացնելու մտածումը:

Արւեստագիտուհի Ռիտայի նւիրաբերած երկու գործերից առաջինը ներկայացնում էր Հայ եկեղեցու տիտաններից Խրիմեան Հայրիկին, իսկ երկրորդը՝ Հայ երգի ու երաժշտութեան տիտաններից՝ Կոմիտաս Վարդապետին, որոնք այցելուների հետ անձայն զրուցելու են մեր ազգային եկեղեցու եւ մշակոյթի անցեալի ու ներկայի մասին: Սրբազանը յարատեւ յաջողութիւն մաղթեց նկարչուհի Ռիտային, եւ նոր գործերի ստեղծագործման սպասումը արտայայտեց:

Related Articles

Back to top button