ԹեհրանՀամայնք

«Ես ու Նապնապը հեքիաթներում»

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Նոյեմբերի 27-ին կայացաւ Հ. ՈՒՍ. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում, «Ես ու Նապնապը հեքիաթներում» թատերական ներկայացումը։

Ներկայացման բեմադրիչն էր Անի Զաքարեանը։ Իսկ դերերում հանդէս էին գալիս ոչ միայն պատանիներ ու երիտասարդներ, այլ վաստակաւոր դերասաններ։

Թատրոնին համահունչ եւ ճիշտ մտայղացմամբ միջոցառման առաջին շարքերը յատկացւած էր մանուկներին ու պատանիներին, որոնք ուշիուշով հետեւում էին ներկայացմանը։

Ներկայ էին՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դկտր. Արա Շահվերդեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ Արմինէ Սէթխանեանը եւ անդամներ, Տ. Արիստակէս քահանայ Շահմիրեանը եւ մեծ թւով հանդիսատեսներ։

Յանուն միութեան Կենտրոնական վարչութեան իր խօսքը փոխանցեց Մելինէ Սադեղին, պատգամաւոր Արա Շահվերդեանը գնահատելով նեկայացումը, այն սերունդների միջեւ կամուրջ համարեց, որը ունի դաստիարակչական բնոյթ, Տ. Արիստակէս քահանայ Շահմիրեանը թատերական նեկայացումները համարեց մշակոյթի կարեւոր սիւներց մէկը։

Related Articles

Back to top button