ԹեհրանՀամայնք

Մահացել է նշանաւոր գրադարանավար եւ մատենագէտ Փառքուհի Յարութիւնեանը

Նա կարճատեւ հիւանդութիւնից յետոյ մահացել է 78 տարեկանում։

Փառքուհի Յարութիւնեանը աւարտել էր Թեհրանի համալսարանի գրադարանագիտութեան բաժինը։ 1969 թւականից մինչեւ 1999 թւականի սեպտեմբերի սկիզբը աշխատել էր Թեհրանի պետհամալսարանի կենտրոնական գրադարանում։

1989 թւականից մինչեւ կեանքին հրաժեշտ տալը նա զբաղւել է գրքերի քարտագրումով «Center for the Great Islamic Encyclopedia»-ի գրադարանում՝ ստանձնելով լատինատառ գրքերի քարտագրման բաժնի պատասխանատւութիւնը։

Նրա վերջին արժէքաւոր աշխատութիւնն Աբբաս Մաֆիի հետ համատեղ «Իրանական հետազօտութիւնների բնագաւառում պարսկերէն յօդւածների ցանկ» աշխատութեան երկրորդ հատորի կազմումն էր, որը կենտրոնի հրատարակչութեան կողմից լոյս է տեսել այս գարնանը։

IRNA

Related Articles

Back to top button