Աւերիչ երկրաշարժից յետոյ Կարակասում սննդի եւ բենզինի հերթեր են

Կարակասի աւերիչ երկրաշարժից յետոյ մթերային խանութների եւ բենզալցակայանների մօտ երկար հերթեր էին գոյացել։
Սուպերմարկետներից մէկում 12 դրամարկղերի իւրաքանչիւր գծի մօտ հերթեր են գոյացել, որտեղ յաճախորդները սպասել են աւելի քան 40 րոպէ։ Յաճախորդներից մէկը ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է, որ երկրաշարժի հետեւանքները կարող են յանգեցնել սննդի պակասի եւ գների բարձրացման, ուստի նա «որոշել է նախապէս գնել այն, ինչ իրեն անհրաժեշտ է»։
Սուպերմարկետի շուրջ հաւաքւած գնորդներն այնքան շատ են, որ վարորդները կայանելու տեղ չեն ունենում։
Բենզալցակայանի մօտ նոյնպէս հերթեր են։
Նշենք, որ երկու օր առաջ Վենեզուէլլան ցնցած երկու երկրաշարժերի հետեւանքով զոհերի թիւը, վերջին տւեալներով, հասել է 920 մարդու, եւս 3360-ը տուժել են: ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով գլխաւոր քարտուղարի տեղակալ Թոմ Ֆլետչերը AFP-ին ասել է, կազմակերպութեան գնահատմամբ, անհետ կորած է համարւում աւելի քան 50000 մարդ:
Այս պահին 16 երկիր եւ ՄԱԿ-ը մարդասիրական օգնութեամբ ինքնաթիռներ են ուղարկել Վենեզուէլլա, որոնք կը ժամանեն առաջիկայ օրերին։
Վենեզուէլլայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհերի թիւը հասել է 920-ի
Վենեզուէլլայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհերի թիւը հասել է 920-ի, աւելի քան 3300 մարդ վիրաւորւել է, յայտնել է խորհրդարանի խօսնակ Խորխէ Ռոդրիգեսը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ յղում անելով EFE-ին։
Յիշեցնենք, որ առաջին 7,2 մագնիտուդով երկրաշարժին վայրկեաններ անց յաջորդեց աւելի ուժեղ՝ 7,5 մագնիտուդով երկրաշարժը, ըստ ԱՄՆ Երկրաբանական ծառայութեան (USGS), երկուսն էլ տեղի են ունեցել մակերեւոյթին մօտ, ինչը աւերածութիւններն աւելի սարսափելի է դարձրել:



