ԹեհրանՀամայնք

Նախաձեռնութեամբ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի` Կայացաւ Մշակութային փառատօնի ասմունքի ոլորտը

«ԱԼԻՔ» – Տարիների աւանդոյթ դարձած աշակերտական մշակութային փառատօնը, նախաձեռնութեամբ՝ Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի եւ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի Մշակութային յանձնախմբի միջոցով  այս տարի եւս կազմակերպւել էր՝ մասնակցութեամբ մեծ թւով աշակերտ-աշակերտուհիների: Մշակութային փառատօնը կայանում է երկու փուլերով՝ ասմունք եւ երաժշտական գործիքների կատարում:

Թւականիս նոյեմբերի 14-ին Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան  կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում տեղի ունեցաւ ասմունքի փառատօնը: Ինչպէս օրւայ բացման խօսքում նշւեց, այս տարի մշակութային փառատօնին իրենց մասնակցութիւնն են բերել 280 աշակետներ, որոնցից՝ շուրջ 175-ը ասմունքի  եւ 105-ը երաժշտական գործիքների բաժնում:

Նշենք, որ աշխատանքի իրականացման գործում իրենց համագործակցութիւնն են բերում հայոց դպրոցների հայ փոխտեսուչները, եւ ծնողական խորհուրդները: 

Related Articles

Back to top button