Համայնք
Երնէկ, թէ այս Նոր տարին վերջ տար հայի ցաւերին
Արցախ, մեր հարազատ, ինչպէ՞ս ես, լռո՞ւմ ես… գիտենք, բարբարոսներն ու դաւաճանները կապել են լեզուդ, փակել են թեւերդ… բայց դու մի՛ յուսահատւիր։ Հայ մարդու ոգին երկար կաշկանդւած չի մնայ, նա սովոր չէ դրան։ Նա ուժ կամբարի իր մէջ ու մի օր իրեն ցոյց կը տայ։ Դու մի՛ ընկճւիր, դա քեզ չի սազում, մեր սիրելի՛ Արցախ, այլ՝ լցւի՛ր ցասմամբ եւ վրէժով՝ ընդդէմ ոսոխի եւ հայրենադաւերի ու համբերիր։ Մի՛ մոռացիր քո որդիներին, որ ընկան յանուն քեզ եւ սպասիր ու հաւատա նրանց, ովքեր դեռ կը գան ու կը պայքարեն քո ազատութեան ու վերադարձի համար։
Իսկ մինչ այդ, հայոց հողն ու հոգին տնքալու են քո կարօտի ցաւից։