Թեհրան

Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանի հանդիպումը՝ «Կակաչ» պարախմբի ղեկավար՝ Արուս Սարգսեանի հետ

Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակից տեղեկանում ենք, որ յունւարի 11-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, ընդառաջելով «Կակաչ» պարախմբի ղեկավար Արուս Սարգսեանի դիմումին, հանդիպում ունեցաւ տկն. Սարգսեանի եւ նրա ընկերակիցների հետ:

Հանդիպմանը նաեւ ներկայ էին պարախմբի սաների ծնողների ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում պարախմբի աշխատանքներին անդրադառնալով, մատնանշւեց մի շարք դժւարութիւններ, որոնց կապակցութեամբ հնչեցին առաջարկութիւններ։

Նորայր Արամեանը գնահատելով համայնքում ակտիւ պարախմբերի գործունէութիւնը եւ նորահաս սերունդի մէջ հայ մշակոյթի տարածման նպատակով, նրանց ազդու դերակատարութիւնը յոյս յայտնեց, որ դրական լուծում գտնելով փարատւեն առկայ դժւարութիւնները:

Առնչւող Յօդւածներ

Back to top button