Իրանի Իսլամական խորհրդարանի 12-րդ ընտրութիւնների գումարման ընթացքին Թեհրանի կուսակալի այցը՝ Ս. Սարգիս եկեղեցու ընտրատեղամաս

Ուրբաթ, մարտի 1-ին կայացած Իրանի Իսլամական խորհրդարանի 12-րդ եւ Առաջնորդութեան բանիմացների խորհրդի 6-րդ գումարման ընտրութիւնների ընթացքին առանձին այցելութեամբ Ս. Սարգիս եկեղեցու ընտրատեղամաս այցելեցին Թեհրանի կուսակալ Ահմադ Ղոյումին եւ 107-րդ շրջանի ոստիկանութեան կազմի պատասխանատուները, ովքեր հանդիպում ունեցան Սրբազան Հօր հետ:
Հանդիպումներին ներկայ էին Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը եւ ազգային առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը:
Նոյն օրը Սրբազան Հօր հետ հարցազրոյց ունեցան Իրանի ռադիոհեռուստատեսութեան PressTV-ի եւ «Խաբար» հեռուստաալիքները:
Հանդիպումներից յետոյ Սրբազան Հայրը ընտրութիւնների ընթացքին մօտկից ծանօթանալու նպատակով, այցելութիւն ունեցաւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցիների ընտրատեղամասեր:
Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ