Թեհրան

Հ. Ուս. «Չհարմահալ» միութիւնը բոլորեց իր 93-ամեակը

«ԱԼԻՔ», Կ. Դ.- Իրանահայ, ի մասնաւորի՝ Թեհրանի հայկական համայնքը իր գոյութեան բազմամեայ տարիներին, հիմքն է դրել հայկական մարզամշակութային միութիւնների, որոնց յարկերի տակ է դաստիարակւել հայ մատաղ սերունդը: Յիշեալներից է Հ. Ուս. «Չհարմահալ» միութիւնը, որը բոլորեց իր 93-ամեակը:

Այդ առիթով՝ թւականիս, նոյեմբերի 2-ին, միութեան «Յովհաննէս Թումանեան» սրահում կազմակերպւել էր հանդիսութիւն: Ծրագրի հաղորդավարն էր Հայրիկ Աղանեանը: Միութեան անունից ներկաներին ողջոյնի խօսք ասաց Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան վարչութեան նախագահ Վազրիկ Յակոբեանը, ներկայացնելով օրւայ բանախօսի կենսագրական տւեալները: Օրւայ բանախօս էր հրաւիրւած Սպահանի հայոց թեմի ազգային հասարակական գործիչ Թաթուլ Օհանեանը, ով համապարփակ գծերով ներկայացրեց Չհարմահալ գաւառի եւ ապա «Չհարմահալ» միութեան պատմական տւեալները:

Միջոցառմանը հրաւիրել էր Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի նախագահ Վրթանէս Մկրտչեանը, ով իր շնորհաւորանքը փոխանցեց: Շնորհաւորանքներ փոխանցեցին Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ Վահէ Թարոյեանը: Գեղարւեստական յայտագրում մեներգերով ելոյթ ունեցան միութեան «Ուրարտու» երգչախմբի մեներգիչները, ղեկավարութեամբ՝ Սերժիկ Միրզայեանի, դաշնակահար Ժոզէֆ Տէր-Գալստեան:

Միջոցառումը մէկտեղւած էր ընդունելութեամբ:

Մանրամասնութիւնները առաջիկայ համարներից մէկում:

Related Articles

Back to top button