Թեհրան

Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի դիւանային համատեղ հանդիպում

Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի դիւանի հրաւէրով, հինգշաբթի, նոյեմբերի 30-ին, ազգ. առաջնորդարանի դահլիճում գումարւեց 17-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի դիւանների համատեղ խորհրդակցական հանդիպումը, որի հիմնական օրակարգում քննարկւեցին Պատգամաւորական ժողովի հաշւետու նիստի յետաձգման պարագան՝ տարբեր դիտանկիւններից եւ շրջանաւարտ Թեմական խորհրդի գործունէութեան շրջանի երկարաձգման դէպքում առաջացւող դժւարութիւնները:

Հանդիպմանը, տարբեր հարցերի շուրջ խորհրդակցելով, մասնաւոր անդրադարձ կատարւեց առկայ նիւթական դժւարութիւններին, որոնք լուծելի կը լինեն սոյն ժողովում ընդունւած որոշումներով:

Նշելի է, որ դիւանային համատեղ նիստը առիթ ընձեռնեց խորհրդակցելու համայնքին յուզող մի շարք հարցերի մասին:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ

Related Articles

Back to top button