Մշակութային

Մարտիրոս Սարեանը՝ Պարոյր Սեւակի մասին

«…Դու ընդամէնը անհատ էիր, բայց ինչպիսի՜ անհատ: Նման էիր լեռնային մի աղբիւրի, որն իր ուժը բնութեան ընդերքից է առնում ու բնութեան ուժն է բերում ժողովրդին: Եւ սիրում էինք քեզ, որովհետեւ չենք կարող բնութիւնը չսիրել:

Ժողովուրդը քեզ ծնեց մաքառման գնով, ծնեց ժամանակին, որպէսզի քո միջոցով երգէր իր ցաւն ու ուրախութիւնը: Այդպիսի անհատների ժողովուրդը հեշտութեամբ չի ծնում եւ չի կարող հեշտութեամբ բաժանւել նրանից:

Պարոյր, սիրելի’ զաւակս, դու շատ լաւ գիտէիր այս բոլորը, որ դու միայն քոնը չես: Դա պիտի գիտակցեն շատերը, դա պիտի լինի մեր առաքելութիւնը, մեր մտածողութեան արմատը…»:

Related Articles

Back to top button