Մշակութային

Իրանական Ամանորի առիթով ընդունելութիւն՝ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանութիւնում

Իրանական Ամանորի` Նոռուզի առիթով մարտի 22-ին ՀՀ-ում ԻԻՀ դեսպանութիւնը կազմակերպել էր ընդունելութիւն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարութիւնը:

Միջոցառմանը մասնակցել եւ շնորհաւորանքի խօսքով հանդէս է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սւաջեանը։

«Հայաստանի եւ Իրանի յարաբերութիւններն ունեն հազարամեակների տարեգրութիւն, իսկ փոխադարձ վստահութեան եւ յարգանքի մթնոլորտում թրծւած երկկողմ շփումները կրել եւ կրում են շարունակական բնոյթ: Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ աւանդաբար բարեկամական յարաբերութիւնների զարգացումը Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան կարեւորագոյն ուղղութիւններից մէկն է:

Դրա մասին են վկայում սերտ ու յաճախակի շփումները երկու պետութիւնների բարձրագոյն ղեկավարութեան միջեւ եւ կեանքի կոչւող ու նախանշւող բազմաթիւ ծրագրերը»,- նշել է նախարարի տեղակալը՝ երկու պետութիւնների ժողովուրդներին մաղթելով խաղաղութիւն ու բարեկեցութիւն։

Related Articles

Back to top button