Մշակութային
Մադրիդում կայացել է Սերգէյ Փարաջանովի ծննդեան 100-ամեայ յոբելեանին նւիրւած միջազգային գիտաժողով

Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի Հայագիտության ամբիոնի նախաձեռնութեամբ եւ Իսպանիայում ՀՀ դեսպանութեան աջակցութեամբ համալսարանում անցկացւել է Սերգէյ Փարաջանովի ծննդեան 100-ամեայ յոբելեանին նւիրւած միջազգային գիտաժողով։
Իսպանիայում ՀՀ դեսպանութեան հաղորդմամբ, գիտաժողովին մասնակցել եւ Փարաջանովի ստեղծագործական կեանքին եւ գործունէութեանը նւիրւած բանախօսութիւններով հանդէս են եկել ոլորտի մասնագէտներ Իսպանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Պորտուգալիայից, Նիդերլանդներից, Ուկրաինայից, Կոլումբիայից։
Panorama.am