Մշակութային

Ճանաչենք Հայոց աշխարհը – Ակսել Բակունցի տուն-թանգարան

Ակսել Բակունցի տուն-թանգարան, հիմնադրւել է Գորիսի այն տանը, որտեղ ծնւել է 20-րդ դարի հայ արձակագիր Ակսել Բակունցը ( 1899-1937)։ Ե. Չարենցի անւան գրականութեան եւ արւեստի թանգարանի մասնաճիւղն է։ Տուն-թանգարանի հանդիսաւոր բացումը տեղի է ունեցել 1970 թւականի սեպտեմբերի 17-ին։ Մինչ այդ տան կէսը վաճառւած է եղել։ 1970 թւականին Բակունցի 90-ամեակի կապակցութեամբ տունը ետ է գնւել։ Տուն-թանգարանի ստեղծման եւ զարգացման մէջ մեծ ներդրում է ունեցել թանգարանի տնօրէն Քաջիկ Միքայէլեանը։ 2011 թւականին կատարւել է թանգարանի հիմնանորոգում. փոխւել է տանիքը, ներքին յարդարման աշխատանքներ են կատարւել։ Զգալի աշխատանքներ են իրականացւել նաեւ բակում։ 2012 թւականին աւելի շատ աշխատանքներ են կատարւել դրսի յարդարման վրայ. տեղադրւել է բազրիք, թանգարանը լուսաւորւել է փողոցի կողմից։ Թանգարանն ունի շուրջ 500 ցուցանմուշ, այդ թւում լուսանկարներ, իրեր, առկայ են նաեւ հազարաւոր գիտաօժանդակ նիւթեր։ Դրանք ներկայացնում են գրողի ուսումնառութեան տարիները, զինւորական կեանքը, գրական բեղմնաւոր գործունէութիւնը։ Այստեղ է պահւում նաեւ հարուստ գրադարանը։

Related Articles

Back to top button