Հայաստան - ԱրցախՄշակութային

Ճանաչենք Հայոց աշխարհը

Աղաւնօ կամ Հագարու, գետ Հայաստանի Սիւնիքի մարզի եւ Արցախի Քաշաթաղի շրջանի հիւսիս-արեւմտեան տարածքում, Հագարիի աջակողմեան խոշոր վտակներից մէկը։ Երկու օժանդակներով սկիզբ է առնում Սիւնիքի բարձրավանդակի Մեծ Իշխանասար եւ Ծղուկ լեռնազանգւածների լանջերից, հոսում դէպի հիւսիս-արեւելք, այնուհետեւ վերջնականապէս թեքւում դէպի հարաւ-արեւելք, ամբողջ յետագայ ընթացքում անցնում V-աձեւ, մի փոքր լայնացած հովտով ու ծովի մակարդակից մօտ 780 մ բարձրութեան վրայ թափւում Հագարիի մէջ՝ Բերձոր քաղաքից 7 կմ հարաւ։ Ունի մի քանի խոշոր աջակողմեան վտակներ, ձախակողմեան վտակները կարճ են ու ժամանակաւոր հոսք ունեցող։ Ջրահաւաք աւազանի մակերեսը մօտ 440 կմ² է, որի մօտ 15%-ը ՀՀ տարածքում։ Երկու օժանդակներով էլ երկարութիւնը մօտ 43 կմ է։ Ջրի տարեկան միջին ծախսը մօտ 3,5 մ³/վրկ է։ Աղաւնոյի աւազանում կան տաք ջրերի ելքեր։

Նիւթը տրամադրել է՝ ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆԸ

Related Articles

Back to top button