ԻրանՀայաստան - ԱրցախՄշակութային
Վարդան Ոսկանեանը եւ Գառնիկ Ասատրեանը՝ Իրանի լեզւի եւ գրականութեան ակադեմիայի պատւոյ անդամներ

«ԱԼԻՔ» – Իրանի լեզւի եւ գրականութեան մշակոյթի ակադեմիայի խորհրդի 489-րդ նիստում ներկայացւել են ակադեմիայի նոր անդամները։
Նիստի ընթացքում Հայաստանից Վարդան Ոսկանեանը եւ Գառնիկ Ասատրեանը ընտրւել են որպէս ակադեմիայի պատւոյ անդամ։ Նոյն կարգավիճակին են արժանացել նաեւ գիտնականներ Թուրքիայից, Շւեդիայից եւ Պակիստանից։
Նիստում ներկայացւել են նաեւ ակադեմիայի նոր լիիրաւ եւ յարակից անդամները, անդրադարձ է կատարւել կեանքից հեռացած պրոֆ. Քամրան Ֆանիի գիտական ժառանգութեանը: Նիստն աւարտւել է դոկտ. Չենգիզ Մուլայիի խօսքերով, ով նորամուտ գիտնականներին մաղթել է բեղմնաւոր աշատանքային եւ գիտական ներկայութիւն:



