Ալֆրէդ Եաղուբզադէի նոր գիրքը. Berlin Wall: Fall and Aftermath
Բեռլինի պատը. փլուզումն ու դրան յաջորդած աշխարհը

ՀԱՏԻՍ – Ալֆրէդ Եաղուբզադէի լուսանկարներով, պատմական փաստաթղթերով, քարտէզներով եւ ժամանակագրութեամբ ներկայացւում է 20-րդ դարի վերջին շրջանի վճռորոշ իրադարձութիւններից մէկը՝ Բեռլինի պատի կառուցումից մինչեւ դրա անկումն ու Եւրոպայի յետագայ վերափոխումները։
Գիրքը պատմում է Սառը պատերազմի պայմաններում Գերմանիայի բաժանման, 1989 թւականի նոյեմբերին պատի փլուզման եւ դրան յաջորդած քաղաքական ու հասարակական փոփոխութիւնների մասին։
Եաղոբզադէի լուսանկարները վաւերագրում են պատմական այդ օրերի մթնոլորտը՝ փողոց դուրս եկած մարդկանց, բացւող սահմաններն ու պատի վերացումից յետոյ նոր իրականութեան հետ առերեսւող հասարակութիւնը։
Բեռլինի լուսանկարներից բացի՝ գրքում ընդգրկւած են նաեւ աշխարհահռչակ լուսանկարչի Չեխոսլովակիայում եւ Ռումինիայում արած լուսանկարները։ Դրանք ամբողջացնում են Արեւելեան Եւրոպայի վերափոխումների պատկերը, արձանագրելով Արեւելեան բլոկի քաղաքական կարգերի փլուզման շրջանը։
Պատկերաշարը լրացնում են Անետէ Ֆովինքելի (Annette Vowinckel), Գւենդոլին Զասէի (Gwendolyn Sasse), Ալայդա Ասմանի (Aleida Assmann) եւ Ֆլոր Օլիւիէի (Flore Olive) պատմական, քաղաքական ու մշակութային անդրադարձները։ Գրքում ներառւած են նաեւ պատմական փաստաթղթեր, քարտէզներ եւ 1918-1994 թւականներն ընդգրկող ժամանակագրութիւն։
Անգլերէն եւ պարսկերէն երկլեզու հրատարակութիւնը Բեռլինի պատի պատմութիւնը ներկայացնում է աւելի լայն դիտանկիւնից՝ որպէս բաժանման, սահմանների, ազատութեան եւ պատմական յիշողութեան մասին լուսանկարչական ու փաստագրական վկայութիւն։
Գրքի սկզբնական գինը՝ 185 միլիոն ռիալ, ներկայիս գինը՝ 157 միլիոն 250 հազար ռիալ։






