Հայաստան - ԱրցախՄշակութային
Ճանաչենք Հայոց աշխարհը

Ակունքի լեռնանցք, լեռնանցք Զանգեզուրի լեռնաշղթայի հիւսիսային մասում։ Գտնւում է 2344 մ բարձրութեան վրայ, Ամուլսար (2988 մ) լեռնագագաթի մօտ՝ Հայաստանի Սիւնիքի մարզում։ Որոտանի լեռնանցքով անցնում է Եղեգնաձոր-Սիսիան աւտոճանապարհը, որն իրար է միացնում Արփա եւ Որոտան գետերի աւազանները։ Այստեղ յաճախակի լինում են ուժեղ քամիներ։
Նիւթը տրամադրել է՝ ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆԸ