Նիդեռլանդներում 44-օրեայ պատերազմում զոհւած Արէն Մեհրաբեանի յիշատակին բարեգործական համերգ կը կայանայ
Նոյեմբերի 2-ին Զայսթի միջազգային երգի փառատօնի շրջանակում Նիդեռլանդների Զայսթ (Zeist) քաղաքի եկեղեցում (In Kerkelijk centrum Zeist-West) տեղի կունենայ բարեգործական համերգ՝ նւիրւած 44-օրեայ պատերազմի հերոս, սերժանտ Արէն Մեհրաբեանի անմար յիշատակին:
Orer.eu-ի հաղորդմամբ, համերգին մասնակցում են Նիդեռլանդական երգչախումբը, Ինգէ ֆան Քայլեն, փառատօնի գեղարւեստական ղեկավար, պրոֆեսոր Հենք Նեւէն, գերմանացի դուդուկահար Գրեգոր Շուլենբուրգը, ինչպէս նաեւ դաշնակահարուհի Անի Տէր-Մարտիրոսեանը։
Ծրագրում կը հնչեն հայ եւ արտասահմանցի կոմպոզիտորների ստեղծագործութիւններ:
Համերգի ողջ հասոյթը տրամադրւելու է մարզերում Արցախից բռնի տեղահանւած երեխաների երաժշտական դպրոցների ուսման վարձերին եւ երաժշտական գործիքներ ձեռք բերելուն, ինչպէս նաեւ կարիքաւոր ընտանիքներին աջակցելուն։
Բարեգործական նման համերգ կազմակերպւել էր նաեւ Գերմանիայի Քեոլն քաղաքում՝ նւիրւած Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին: Համերգի ողջ հասոյթն ուղղւել էր արցախահայերի կարիքները հոգալուն:
Panorama.am