
«ԱԼԻՔ» – Բելոռուսիայի պաշտօնական լրատւական գործակալութիւնը (Բելտա) յայտնել է մինչեւ այս տարւայ վերջը Իրանի եւ Եւրասիական միութեան միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի նախագծի մշակման աւարտի եւ ստորագրման մասին։
«Parstoday»-ի փոխանցմամբ՝ այս ծրագրի մասին յայտարարւել է հոկտեմբերի 20-ին Եւրասիական տնտեսական յանձնաժողովի խորհրդի նիստում։
Նշենք, որ Իրանը իր հիւսիսարեւմտեան հարեւան Հայաստանին համարում է որպէս եւրասիական շուկայ մուտք գործելու դարպաս։
Իրանի եւ Եւրասիական տնտեսական միութեան միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը ոչ միայն Իրանին տրամադրում է 185 միլիոնանոց շուկայ, այլեւ այն կարող է Իրանի համար մեծ դարպաս բացել դէպի Եւրոպական երկրներ, որպէսզի օգտւելով Եւրասիական տնտեսական միութեան անդամների դիւրացումներից, այս երթուղուց ձեռք բերել համընդհանուր արտահանումների հնարաւորութիւն ամբողջ աշխարհում։