ԻրանՀայաստան - ԱրցախՏնտեսական
Քննարկւել է Արաքսի վրայ երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնութիւնը

Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարար Դաւիթ Խուդաթեանը, Իրան կատարած աշխատանքային այցի ընթացքում, հանդիպել է Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախարար Ֆարզանէ Սադեղիի հետ։
Կողմերը քննարկել են ճանապարհաշինութեան, տրանսպորտի եւ օդային հաղորդակցութեան ոլորտներում համագործակցութեան ընդլայնման հարցեր, պայմանաւորւելով քայլեր ձեռնարկել երկու երկրների միջեւ բեռնափոխադրումների ծաւալների աւելացման ուղղութեամբ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարւել նաեւ Հայաստան-Իրան պետական սահմանին՝ Արաքս գետի վրայ երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնութեանը։ Նշւել է, որ դրա իրականացումը կը նպաստի երկու երկրների միջեւ տրանսպորտային հնարաւորութիւնների բարձրացմանը եւ տնտեսական համագործակցութեան հետագայ զարգացմանը։



