Հայաստան - Արցախ

Աթոռն ու կաշին կորցնելու վախը. ինչու է ներիշխանական գզւռտոց սկսւել

Ներիշխանական գզւռտոցի հիմնական պատճառը վախն է։ Բոլորը վախենում են, բայց տարբեր պատճառներով։ Մէկը վախենում է կորցնել իշխանութիւնն ու ընկնել Սահակաշւիլու օրը։ Միւսը վախենում է դատւել։ Երրորդը վախենում է կորցնել այս կարճ ժամանակահատւածում կուտակած հսկայական կապիտալը։

Աթոռն ու կաշին կորցնելու վախը

Նիկոլ Փաշինեանը վերջին շրջանում ակտիւ շփւում է թիմակիցների հետ, այցելում կուսակցական կառոյցներ։ Նա փորձում է վերահսկողութեան տակ պահել ՔՊ-ականներին, որպէսզի իր տակից չփախչեն։

Նիկոլը խոստովանում է, որ Ալիեւի հետ բանակցութիւնները ձախողւել են, բայց նաեւ զուգահեռաբար Ալիեւի թելադրած օրակարգն է սպասարկում։ Անցել է ՀՀ Անկախութեան Հռչակագիրը վերացնելուն։ Ալիեւը պահանջում է նոր Սահմանադրութիւն ընդունել, Նիկոլը պատրաստակամութիւն է յայտնում բաւարարել այդ պահանջը։

Նիկոլը լաւ գիտի, որ իր արածները նոր պատերազմ ու նոր կորուստներ են բերելու։ Գիտի, որ ոչ մի խաղաղութիւն չի լինելու միակողմանի զիջումների արդիւնքում, բայց գնում է այդ ուղղութեամբ, քանզի իր դրսի տէրերն անձամբ իրեն միայն այդ դէպքում են անձնական անվտանգութիւն խոստանում։

Նիկոլն իր կաշւի մասին է մտածում։ Նաեւ հասկանում է, որ իր թիմակիցները կարող են դա ֆիքսել ու իրեն վռնդել։ Դրա համար էլ յարձակւել է իւրայինների վրայ։

«Թաւիշ» խժռում է իր զաւակներին

Նիկոլի թիմակիցները հասկանում են, որ Նիկոլի վարած քաղաքականութիւնը տանում է Հայաստանը դէպի կործանում։ Իրենք գիտեն, որ մեծ ցնցումներ են սպասւում։ Գիտեն նաեւ, որ նման դէպքերում Նիկոլն իր կողքիններին «փուռն» է տալիս ու թռնում։ Հէնց դրանից էլ վախենում են Նիկոլի թիմակիցները։ Նրանք երեկւայ աղքատ ու «բոմժական» տղաներն ու աղջիկները չեն։ Իշխանափոխութիւնից յետոյ «թաւշիկուսները» դարձել են դոլարային միլիոնատէրեր ու վախենում են իրենց կուտակածը կորցնել։ Վախենում են նաեւ նիկոլական իշխանութեան քաւութեան նոխազը դառնալու հեռանկարից։ Վախենում են ու իրար ուտում։

Եւ այսպէս, Նիկոլը վախենում է թիմակիցներից։ Վերջիններս՝ Նիկոլից։ Նրանց յարաբերութիւնները փոխադարձաբար սրիկայական են։ Նիկոլն ասում է՝ ես եմ ձեզ բերել, ես էլ «փուռը» կը տամ՝ յանուն իմ կաշւի փրկութեան։ Թիմակիցներն էլ ասում են՝ քո կերածների համար մենք ինչո՞ւ պէտք է պատասխան տանք ու կապիտալ կորցնենք։

Թէ ինչպէս կը հանգուցալուծւի այս ներքին գզւռտոցը, կախւած է արտաքին գործօններից ու ներքաղաքական զարգացումներից։ Նիկոլը զուգահեռաբար կռիւ է տալիս նաեւ ընդդիմութեան դէմ․ «Մայր Հայաստան»-ի դէմ յարձակումները պատահական չեն։

«Մայր Հայաստան»-ը ներքին ու արտաքին քաղաքական հարցերում արմատական ընդդիմութիւն է Նիկոլ Փաշինեանին ու չի տեղաւորւում նախկին-ներկայ արհեստական բանավէճի մէջ, ու հէնց դրանով էլ անցանկալի է ՔՊ-ի համար։

Ամփոփենք․ փետրւարը միշտ քաղաքականապէս լարւած է լինում Հայաստանում։ Այս տարւայ փետրւարը բացառութիւն չէ։

7or.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button