ԹեհրանՀամայնք

Կայացաւ «Ակունք» կենտրոնի տարեկան ցուցահանդէս-վաճառքը

«ԱԼԻՔ», Կ. Դ. – «Հաւատա՛ ինձ ես էլ կարող եմ այն ինչ դու» կարգախօսը գործի վերածած, թւականիս հինգշաբթի՝ մայիսի 16-ին  երեկոյեան, Հայկական Բարեգործական Ընդհանուր միութեան սրահում բացումը կատարւեց մարմնա-մտային խանգարումներով  հայ երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոնի սաների ձեռքի աշխատանքների եւ նկարչութիւնների ցուցահանդէս-վաճառքի:

Տարեկան վաճառք-ցուցահանդէսի բացումը կատարւեց Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանի ձեռամբ: Ցուցահանդէսը այցելելուց յետոյ Հայր Սուրբը  իր քաջալերանքի խօսքերը ուղղեց «Ակունք» կենտրոնի աշակերտներին, տնօրէնութեանը, ուսուցիչներին եւ ծնողական խորհրդին, որոնց ջանքերի շնորհիւ հնարաւոր է դառնում աշակերտների կողմից նմանօրինակ աշխատանքների իրականացում եւ իրենց մօտ հետաքրքրութիւն է ստեղծւում արւեստների նկատմամբ:

Ապա կենտրոնի փոխտեսչուհի Լուսինէ Յովհաննիսեանը կերտոնի անունից գնահատանքի խօսքեր ուղղեց  կենտրոնի նկարչութեան ուսուսցչուհի Հերմինէ Ղարաբէգեանին եւ նրան յանձնւեց գնահատագիր: Վերջում Հայր Սուրբի, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ Վահէ Թարոյեանի, կենտրոնի տեսչուհի Վանուշ Թեւանեանը եւ ներկայ քահանայ հայրերի ձեռամբ գնահատագրեր յանձնւեցին նկարչութիւնների հեղինակ աշակերտներին: Ցուցահանդէս վաճառքը շարունակւեց նաեւ ուրբաթ՝ մայիսի 17-ին:

Related Articles

Back to top button