ԹեհրանՀամայնք

Ս. Ծննդեան տօնին յաջորդող Մեռելոցի պատարագ Թեհրանի հայոց զոյգ գերեզմանատներում

Հայոց եկեղեցու հինգ տաղաւար տօներին յաջորդող օրերը եկեղեցու հայրերի կողմից տնօրինւել են որպէս յիշատակ ննջեցելոց եւ այդ օրը յատուկ պատարագի մատուցմամբ հոգեհանգստեան արարողութիւն է կատարւում հանգուցեալների հոգիների հանգստեան համար:

Այդ առիթով, չորեքշաբթի՝ 2026 թ. յունւարի 7-ին, Քրիստոսի Ս. Ծննդեան տօնին յաջորդող Մեռելոցի օրը Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց Նոր Բուրաստանի Ս. Ստեփանոս եւ Դուլաբի գերեզմանատան Ս. Յովհաննէս Մկրտիչ մատուռներում:

Նոր Բուրաստանի Ս. Ստեփանոս մատուռում կրօնական արարողութեան պատարագիչն էր՝ Տ. Աբրահամ աբեղայ Ճուլֆայեանը իսկ Դուլաբի գերեզմանատան Ս. Յովհաննէս Մկրտիչ մատուռում Ս. Պատարագ մատուցեց Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանը:

Պատարագի աւարտին տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն հայ ազգի հին ու նոր ննջեցեալների եւ բոլոր նահատակների հոգիների խաղաղութեան համար։

Հոգեհանգստեան արարողութիւնից յետոյ Տ. Աբրահամ աբեղայ Ճուլֆայեանն իր ընկերակիցների հետ այցելեց նահատակների պանթէոն եւ Թեհրան-Երեւան չւերթի աւիավթարի զոհերի դամբարանը, որտեղ եւս յատուկ աղօթք բարձրացրեց առ Աստւած նրանց հոգիների հանգստի եւ խաղաղութեան համար:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Related Articles

Back to top button