ՀամայնքՆոր Ջուղա

Պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանին յաջողւել է 10 միլիարդ թուման պետական բիւջէ ապահովել Ս. Ամենափրկիչ վանքում գտնւող թեմակալ Առաջնորդի կացարանի նորոգութեան համար

Ինչպէս, որ նախորդ լրատւութեամբ տեղեկացրել ենք, Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը հետամուտ է եղել թեմապատկան մշակութային կառոյցների վերանորոգման համար բիւջէ ապահովելու գործին եւ այս ուղղութեամբ ձեռք է բերել յաջողութիւններ։

Ուրախութեամբ տեղեկացնում ենք, որ այս անգամ եւս պատգամաւորը ստացել է 10 միլիարդ թուման պետական բիւջէ, որը յատկացւել է Ս. Ամենափրկիչ վանքում գտնւող թեմակալ Առաջնորդի կացարանի ամբողջական եւ հիմնական վերանորոգմանը, որը կատարւում է Սպահանի Մշակութային ժառանգութեան, զբօսաշրջութեան եւ ձեռարւեստի գերատեսչութեան միջոցով եւ Թեմական խորհրդի հսկողութեամբ։

Հետագայ լրատւութեամբ Ձեզ տեղեակ ենք պահելու աշխատանքի աւարտի մասին։

Սպահանի հայոց թեմի

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Related Articles

Back to top button