Հայաստան - ԱրցախՔաղաքական

Կանաչների եւրոպական կուսակցութիւն․‎ «Դէպի Արցախ մարդասիրական օգնութեան արգելափակումը մարդու ‎իրաւունքների խախտում է»

Կանաչների եւրոպական կուսակցութիւնը X-ի (նախկին «Twitter») պաշտօնական ‎միկրոբլոգում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը։

‎«Կրիտիկական իրավիճակ Լաչինի միջանցքում. ադրբեջանական ուժերն ‎արգելափակում են մարդասիրական օգնութեան մուտքը Լեռնային Ղարաբաղ։ ‎Դա մարդու իրաւունքների խախտում է»,- ասւած է գրառման մէջ։

Ընդգծւում է նաեւ, որ Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի կոչը ‎Ադրբեջանին եւ Ռուսաստանին եղել է այն, որ Լաչինի միջանցքը պէտք է բաց ‎լինի մարդասիրական օգնութեան համար։

Առնչւող Յօդւածներ

Back to top button