Հայ Դատ

Հայաստանում Հայոց Ցեղասպանութեան  առաջին յուշակոթողը գտնւում է Մայր տաճարի հիւսիս-հարաւ առանցքում՝ մկրտարաանի դիմացի հատւածում

Քչերը գիտեն, որ Հայաստանում Հայոց Ցեղասպանութեան առաջին յուշակոթողը գտնւում է Մայր տաճարի հիւսիս-հարաւ առանցքում՝ մկրտարաանի դիմացի հատւածում:

 Նախագծի հեղինակը Ռաֆայէլ Իսրայէլեանն է:

Կոթողն իր ասիմետրիկ խմբական խաչքարերի յօրինւածքով մարմնաւորում է 1915 թ. Ցեղասպանութեան զոհերի յիշատակը: Յուշարձանի բացման արարողութիւնը տեղի է ունեցել 1965 թւականին:

Յուշարձանի տակ ամփոփւած են Ցեղասպանութեան զոհերի մասունքներ՝ բերւած Դեր Զորից:

Նկարում հոգեւորականների թափօրն է՝ Վազգէն Ա Հայրապետի գլխաւորութեամբ: Մասունքատուփում Դեր Զորից բերւած նահատակների մասնունքներն են, որոնք ամփոփւել են յուշարձանի տակ:

Related Articles

Back to top button