ԱյլԻրան

Դեհղան. «Մենք պատերազմ չենք փնտրում, բայց մեզ իրաւունք ենք վերապահում պատասխանել, եթէ Իրանի շահերը վնասւեն»

«ԱԼԻՔ» – Իրանը պատերազմ չի փնտրում, սակայն իրեն իրաւունք է վերապահում պատասխանել, եթէ իր շահերը վնասւեն: Այս մասին ըստ Parstoday-ի՝ յայտարարել է իրաւական հարցերով Հանրապետութեան նախագահի տեղակալ Մոհամմադ Դեղհանը՝ «Ջամարան»-ին տւած հարցազրոյցում։

«Մեր ուղերձը Միացեալ Նահանգներին, Իսրայէլին եւ նրանց բոլոր դաշնակիցներին այն է, որ մենք պատերազմ չենք փնտրում, բայց, եթէ մեր թշնամիները յիմար են եւ ցանկանում են վնաս հասցնել Իրանի Իսլամական Հանրապետութեան շահերին, ապա մեր ձեռքերը կապւած չեն ինքներս մեզ պաշտպանելու համար»,- ընդգծել է փոխնախագահը:

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն, խոստանալով կոշտ պատասխան տալ Յորդանանում իր ռազմաբազայի վրայ յարձակման համար, անգամ իր համար դեռ չի պարզաբանել այս հարցը։

«Իսլամական յեղափոխութեան յաղթանակից ի վեր մենք երբեք չենք ձգտել պատերազմի եւ լարւածութեան: Միեւնոյն ժամանակ, մենք հզօր երկիր ենք, եւ եթէ մեր թշնամիները յիմար են, մենք անպայման կը ստիպենք նրանց զղջալ դրա համար»,- եզրափակել է Դեհղանը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button