Հայաստան - ԱրցախՔաղաքական

Գառնիկ Դանիէլեան. «Պայքարը վճռական փուլ է մտնում»

«ԱԼԻՔ» – Կիրանցում անհանգստութիւն կայ՝ մարդիկ ահաբեկւած են սեփական իշխանութիւնների կողմից իրականացւող տեռորից, բայց վճռական են տրամադրւած։ Այս մասին յայտնել է ՀՅԴ Տաւուշի Մարզային կոմիտէի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը, որին երէկ` մայիսի 2-ին յաջողւել էր այլ՝ անտառային ճանապարհով գնալ Կիրանց։

«Կայ մեծ հիասթափութիւն իշխանութիւնների նկատմամբ։ Մարդկանց ծեծի ենթարկելով ականազերծում են անում, որ ադրբեջանցիներին գիւղում տեղաւորեն, դրա համար են մարդիկ վրդովւած՝ գիւղը երկու մասի է բաժանւում։ Ամէն ծառի տակ մի ոստիկան կայ հիմա գիւղում»,- նշել է պատգամաւորը։

Դանիէլեանը յայտնել է, որ պայքարը շարունակւելու է։

«Մայիսի 3-ին կը ներկայացնենք յաջորդ քայլերը, պայքարն աւելի վճռական փուլ է տեղափոխւում։ Մեր առաջին նպատակին հասել ենք՝ սա արդէն դարձել է համահայկական խնդիր։ Մինչեւ վերջ գնալու ենք՝ նահանջի տեղ չունենք․ յետեւում մեր հայրենիքը, սրբավայրերն են»,- ասել է Դանիէլեանը։

Յիշեցնենք, որ ոստիկանները մայիսի2-ի վաղ առաւօտից փակել են գիւղ տանող հիմնական ճանապարհներն ու բնակիչներից զատ որեւէ մեկին թոյլ չեն տալիս մուտք գործել համայնք՝ այդ թւում այս օրերին սահմանազատման եւ տարածքային զիջումների դէմ բնակիչների պայքարն առաջնորդող Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանին։

Առնչւող Յօդւածներ

Back to top button