ՄիջազգայինՔաղաքական
Բունդեսւէրը պատրաստւում է ՆԱՏՕ-ի վրայ ռուսական յարձակմանը

Բունդեսւէրը պատրաստւում է Ռուսաստանի դէմ զինւած հակամարտութեան: Գրում է գերմանական Bild հրատարակութիւնը։
Նշւում է, որ նմանատիպ եզրակացութիւն է բխում գաղտնի փաստաթղթից։
Պարբերականի կողմից նշւած փաստաթղթերում տեղ գտած տեղեկութիւնների համաձայն՝ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ յարաբերութիւնների հնարաւոր սրումը կարող է տեղի ունենալ այս տարւայ փետրւարին։
Սա ուսուցման սցենար է, որը նկարագրում է քայլ առ քայլ, ամիս առ ամիս, թէ ինչպէս կը գործի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ինչպէս պէտք է պաշտպանւի ՆԱՏՕ-ն։
Բունդեսւէրի այս սցենարում էսկալացիան կը սկսւի ընդամէնը մի քանի շաբաթից։ Դրանից անմիջապէս յետոյ տասնեակ հազարաւոր գերմանացի զինւորներ պէտք է ուղարկւեն մարտի։