Հայաստան - ԱրցախՔաղաքական
Արցախի ՊԲ-ն զինաթափւում է, վաղը Եւլախում կը հանդիպեն Ստեփանակերտի եւ Բաքւի ներկայացուցիչները
Արցախի Հանրապետութեան իշխանութիւններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելութիւն իրականացնող զօրակազմի հրամանատարութեան առաջարկութիւնը՝ կրակի դադարեցման վերաբերեալ:
Այս մասին յայտնում են Արցախի Տեղեկատւական շտաբը:
Համաձայնութիւն է ձեռք բերւել՝
– դուրս բերել Հայաստանի Հանրապետութեան՝ [Արցախում] մնացած զինւած ուժերը ռուս խաղաղապահ զօրակազմի տեղակայման գօտուց,
– լիարժէք զինաթափել «Լեռնային Ղարաբաղի Պաշտպանութեան բանակի» զինւած խմբաւորումները,
– դուրս բերել ծանր տեխնիկան ու սպառազինութիւնը Լեռնային Ղարաբաղի տարածքից՝ դրանց շուտափոյթ ուտիլիզացման նպատակով: