ԳաղափարականՔաղաքական
Կիրօ Մանոյեան. «Այս իշխանութիւնների վարած քաղաքականութիւնը կործանման է տանում պետութիւնը»

Սա յստակ դաւադրութիւն է իշխանութիւնների կողմից. «Երկիրն այսօր»-ի հաղորդաշարի եթերում ասել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի եւ Քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեան զոհերի թիւը կասկածի տակ դնելու եւ նրանց յիշատակը հանգիստ չթողնելու ՀՀ գործող իշխանութիւնների քաղաքականութեանը:
«Այն, որ հէնց հիմա են անում, ապրիլեան ոգեկոչման միջոցառումներից ընդամէնը 10-12 օր առաջ, դա արդէն ցոյց է տալիս, որ իրենց նպատակները շատ աւելի հեռու են տանում: Իրենց վարած քաղաքականութիւնը կործանման է տանում պետութիւնը, որը կործանւած կարելի է համարել, եթէ իր ազգային էութիւնը կորցնի»,- ասել է Կիրօ Մանոյեանը: