«ԱԼԻՔ» – Երէկ՝ յունիսի 9-ին, Ներքին գործերի նախարարութիւնը հրապարակեց 14-րդ նախագահական ընտրութիւնների թեկնածուների անունները, որոնց իրաւասութիւնը եւ արժանաւորութիւնը հաստատւել է Սահմանադրութեան պահապանների խորհրդի կողմից:
Թիրի 8-ին (յունիսի 28) կայանալիք ընտրութիւններին կը մասնակցեն 6 թեկնածուներ՝ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Սայիդ Ջալիլին, Մոստաֆա Փուր Մոհամմադին, Ալիռեզա Զաքանին, Ամիրհոսէյն Ղազիզադէ Հաշեմին եւ Մասուդ Փեզեշքեանը:
Նախագահական ընտրութիւնների օրէնքի համաձայն՝ նախընտրական քարոզարշաւը պաշտօնապէս մեկնարկել է այսօր եւ կը շարունակւի մինչեւ ընտրութիւններից 24 ժամ առաջ։