ՄիջազգայինՔաղաքական

Նահատակւել է Իսմայիլ Հանիէն

«ԱԼԻՔ» – Այսօր՝ առաւօտեան, Թեհրանում նահատակւել են պաղեստինեան ՀԱՄԱՍ շարժման Քաղաքական բիւրոյի ղեկավար Իսմայիլ Հանիէն եւ նրա թիկնապահներից մէկը:

Այս մասին պաշտօնական յայտարարութեամբ է հանդէս եկել Իսլ. յեղափոխութեան պահապանների կորպուսը.

«Ցաւակցելով Պաղեստինի հերոս ազգին, իսլամակն օմմային, Դիմադրութեան ճակատի մարտիկներին եւ Իրանի ազնիւ ժողովրդին, տեղեկացնում ենք, որ այսօր՝ առաւօտեան հարւածի թիրախ է դարձել Թեհրանում ՀԱՄԱՍ շարժման Քաղաքական բիւրոյի ղեկավար դոկտ. Իսմայիլ Հանիէի կեցավայրը: Այս միջադէպի հետեւանքով նա եւ իր թիկնապահներից մէկը նահատակւել են:

Միջադէպի պատճառները եւ չափերը պարզւում են, իսկ արդիւնքների մասին կը յայտարարւի աւելի ուշ»,- ասւած է հրապարակւած հաղորդագրութեան մէջ:

Յիշեցնենք, որ Իսմայիլ Հանիէն Թեհրան էր ժամանել մասնակցելու Հանրապետութեան նախագահի երդման արարողութեանը: Այցի շրջանակում նա հանդիպումներ էր ունեցել Իսլ. յեղափոխութեան առաջնորդի եւ նախագահի հետ:

Related Articles

Back to top button