ԻրանՄիջազգայինՔաղաքական

Արաղչին հեռախօսազրոյց է ունեցել Լիբանանի ԱԳ նախարարի հետ

Իրանը դատապարտել է Սիոնիստական ռեժիմի ահաբեկչական գործողութիւնը

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին երէկ՝ երեկոյեան հեռախօսազրոյց է ունեցել Լիբանանի ԱԳ նախարար Աբդուլլահ Բուհաբիբի հետ, որի ընթացքում խստօրէն դատապարտել է Սիոնիստական ռեժիմի ահաբեկչական գործողութիւնը, որի թիրախում են յայտնւել Լիաբանանի քաղաքացիները:

Դէպքի առիթով ցաւակցելով լիբանանցի իր գործընկերոջը, Արաղչին անվերապահ զօրակցութիւն է յայտնել Լիբանանի ժողովրդին, կառավարութեանը, զոհւածների եւ վիրաւորների ընտանիքներին: Նա յայտարարել է վիրաւորների տեղում բուժման կամ Թեհրան տեղափոխելու համար ցանկացած օգնութիւն ցուցաբերելու պատրաստակամութեան մասին:

Արաղչին տեղեկացւել է դեսպան Ամանի բուժման ընթացքի մասին

Ագ նախարարը նաեւ հեռախօսազրոյց է ունեցել Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանիի տիկնոջ հետ, եւ տեղեկացւել է դեսպանի բուժման ընթացքի մասին:

Տկն. Նարգես Ղադիրիանը շնորհակալութիւն է յայտնել ԱԳ նախարարին, եւ տեղեկացրել է, որ դեսպան Ամինի առողջական վիճակը կայուն է եւ լաւ, իսկ բուժման ընթացքը՝ պատշաճ:

ԱԳՆ-ը խստօրէն դատապարտել է Սիոնիստական ռեժիմի ահաբեկչական գործողութիւնը

Աւելի ուշ ԱԳ նախարարութիւնը խստօրէն դատապարտել է Լիբանանի դէմ Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացւած ահաբեկչական գործողութիւնը:

«Այս համակցւած ահաբեկչութիւնը, որն իրականում զանգւածային սպանդ է, եւս մէկ անգամ յստակօրէն ապացուցում է, որ Սիոնիստական ​​ռեժիմը, բացի Պաղեստինի ժողովրդի դէմ պատերազմական յանցագործութիւններից եւ ցեղասպանութիւն իրականացնելուց, լուրջ սպառնալիք է տարածաշրջանային եւ միջազգային խաղաղութեան ու անվտանգութեան համար:

Ուստի այս ռեժիմի ահաբեկչական գործողութիւնների եւ նրա կողմից բխող սպառնալիքներին դիմակայելն ակնյայտ անհրաժեշտութիւն է, եւ պէտք է միջազգային հանրութիւնն անյապաղ քայլեր ձեռնարկի՝ Սիոնիստական յանցագործ վարչակազմի անպատժելիութեանը դիմակայելու համար»,- յայտարարել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին:

Related Articles

Back to top button