Շոյգուն հաստատել է ՌԴ աջակցութիւնը միջանցքների եւ Ադրբեջանի հետ հաղորդակցութեան հարցում Իրանի քաղաքականութեանը

«ԱԼԻՔ» – Չյայտարարւած այցով, երէկ՝ սեպտեմբերի 17-ին, Ռուսաստանի Դաշնութեան Անվտանգութեան խորհրդի քարտուղար Սերգէյ Շոյգուն ժամանել է Թեհրան:
Նա ժամանել է Թեհրան՝ Ռուսաստանի նախագահի յանձնարարականով՝ երկու կողմերի միջեւ, Իրանի Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի՝ Սանկտ Պետերբուրգ կատարած այցի ընթացքում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները կեանքի կոչելու նպատակով:
Ահմադիանի հետ հանդիպման ընթացքում, Շոյգուն հաստատել է ՌԴ աջակցութիւնը Ադրբեջանի հետ միջանցքների եւ հաղորդակցութեան ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետութեան քաղաքականութեանը:
Ըստ իրանական լրատւամիջոցների՝ Շոյգուն հանդիպել է նաեւ Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, եւ նրան է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը, նաեւ ներկայացրել է ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների մասին հաշւետւութիւն: