Մայր տաճարի բակում այլեւս կաթողիկոսներ չեն թաղւի. իսկ ներսում մոմավառութիւն չի լինի
«ԱԼԻՔ» – Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի զանգակատան տարածքում կաթողիկոսների յուղարկաւորութեան տեղ այլևս չկայ։ Այս մասին ըստ հայաստանեան ԶԼՄ-ների՝ երէկ՝ սեպտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրոյցում ասել է Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն, միջոցառումների կազմակերպման յանձնախմբի ատենապետ, Տ․ Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը:
«Մայր տաճարի հրապարակը Սուրբ Պետրոսի հրապարակը չէ իր չափերով, եւ այնտեղ այլեւս տեղ չկայ։ Դրա համար Վեհափառ Հայրապետին առաջարկւեց դրսում յուղարկաւորութիւն չանել այլեւս, որպէսզի բակը գերեզմանատան չվերածւի»,- ասել է նա։
Իսկ կաթողիկոսների յուղարկաւորութեան համար արդէն կառուցւում է կաթողիկոսական դամբարան, որը նաեւ ծառայելու է իբր մատուռ եւ մոմավառութեան սրահ, քանի որ վերաօծումից յետոյ Մայր տաճարում այլեւս մոմավառութիւն թոյլ չեն տալու։
Յիշեցնենք` Մայր տաճարը կը վերաօծւի սեպտեմբերի 29-ին: